Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց:
Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:
Պետության կեցավայրերից օգտվել է 32 հազար 200 անձ։
Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 1852 մարդ,
Արարատի մարզում` 7640,
Արմավիր` 3009,
Գեղարքունիքի մարզ` 2862,
Լոռի` 1581,
Կոտայք` 8289,
Շիրակ 1317,
Սյունիքի մարզ` 2244,
Վայոց Ձոր` 1700
Տավուշի մարզ` 1706։
Հարակից հրապարակումներ`
- «Մարդիկ շատ հոգնած են, լի անհանգստությամբ». ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին
- Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ բերող վերջին ավտոբուսներն արդեն Գորիսում են
- Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
- Արցախից ժամը 20:00-ի դրությամբ 98․625 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան
- Արցախից բռնի տեղահանված 84770 մարդ արդեն Հայաստանում է
- Արցախից բռնի տեղահանված 78 հազար 354 մարդ արդեն Հայաստանում է