Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որը խաղաղապահ զորք անվան տակ կանգնած էր Արցախում միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ դա լինի, բայց եղավ»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Արևմուտքը տեսնում էր՝ ինչ էր կատարվում, մի քանի նախադասություն ասաց, բայց որևէ ձևով չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի։
«Մենք տեսանք, որ պետությունների համար գեոպոլիտիկ շահերը և տնտեսական շահերը վեր են կանգնած պայմանավորվածություններից և սկզբունքներից։ Նորությո՞ւն է դա։ Մենք միշտ ընկել ենք այդ վիճակի մեջ ու միշտ նույնն բանն ենք ասել՝ մեզ դավաճանեցին, հենվենք մեր սեփական ուժերի վրա․
«Դա միակ բանաձևն է, մենք կարող ենք հիմնվել միայն մեր սեփական ուժերի վրա ու օգտագործել ճիշտ։ Միայն այդ դեպքում կարող ենք արդյունքի հասնել:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին: Բա հիմար չէ՞ այդ մարդը։
Ասում են Նիկոլին փոխենք պատերազմ կլինի:
Իրականությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գրատախտակի վրա տող առ տող գրված է՝ ինչ են անելու Հայաստանի հետ։ Անում են, տողը ջնջում են։ Հիմա այն տողն են ջնջում, որ Արցախի հարցը լուծեցին, ու հետո էլի տողեր են։
Եթե Նիկոլին չփոխենք, դա անելու են: Մենք ցուցակի կեսն ենք տեսել, և ես սարսափում եմ վերջին կետից»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին