ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա եկել է մտել Հայաստան: ArmeniaSputnik-ին ասել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ զրուցել է նրա հետ հեռախոսով։
Կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ իրեն իսկապես ադրբեջանցի սահմանապահները տարել են (դա տեսել են Հակարի կամրջի անցակետն անցնող քաղաքացիները)։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։
Բոդրովի ջանքերով այս օրերին Լեռնային Ղարաբաղից դուրս է բերվել 406 սլավոնական ընտանիք։