ՄԱԿ-ի առաքելությունն այս շաբաթավերջին կայցելի Արցախ. Ստեֆան Դյուժարիկ
Հաջորդ շաբաթավերջին ՄԱԿ-ի առաքելությունը կայցելի Արցախի Հանրապետություն:
«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են առաքելություն ուղարկել տարածաշրջան։ Առաքելությունը՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տնօրենի գլխավորությամբ, տարածաշրջան կժամանի այս շաբաթավերջին»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով, առաքելության կազմում կլինեն նաև ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներԼ
Դյուժարիկը ընդգծել է, որ սա 30 տարվա ընթացքում առաջին նման առաքելությունն է՝ հավելելով, որ դրա անդամները Արցախ կմեկնեն օդային ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով։
Նա նաև նշել է, որ հիմնական խնդիրն է գնահատել տեղում իրավիճակը և մարդկանց, այդ թվում՝ ճանապարհին գտնվողների, հումանիտար կարիքները։
Ստեֆան Դյուժարիկը հիշեցրել է, որ «բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային իրավունքը և հատկապես միջազգային նորմերը մարդու իրավունքների ոլորտում»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է խնդրել Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից
- Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան
- ՄԱԿ-ի առաքելությունը Բաքվի հովանու տակ կայցելի Արցախ
- ՄԱԿ-ը կոչ է արել Բաքվին հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան