Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան չներկայացվեց»,- Ազգային կոմիտեի հանրահավաքից հետո հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նա նշեց՝ սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. «Երկու տարբերակ կա. կամ այս մարդիկ իրապես չեն պատկերացնում, թե ինչ պետք է անել, կամ սպասում են ինչ-որ բանի։ Երկու պարագայում էլ աններելի է և հասարակությունը նրանց չի ներելու»։
Աննա Կոստանյանի խոսքով, եթե ձգում են իրավիճակը, սպասում ինչ-որ բանի, հավանաբար հոկտեմբերի 5-ի՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը ու եթե փաստաթուղթ ստորագրվի, որտեղ նաև ամարգրվելու է «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ, չի աշխատելու. «Այն հասարակությունը, որ հույսեր էր կապում իրենց հետ, չի ներելու իրենց հավասարազոր Նիկոլ Փաշինյանի, ով այսօր հասցրեց այս աղետին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
- Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
- Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված. Ավետիք Չալաբյան
- Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան