Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Սիրելի հայրենակից,
Այս օրհասական օրերին, երբ մեր շատ սիրելի արցախահայությունը, բազմաթիվ անասելի զրկանքներից ու զանգվածային սպանդից մազապուրծ է լինում` Հայաստանի մեր հայրենակիցները կրկին գտնվում են իրենց քրիստոնեական բարձունքի վրա:
Այս օրերին բազում սրտառուչ պատմություններ եմ լսել: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, ով ինչպես կարող է` աջակցում է մեր հերոսական արցախահայությանը: Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է:
Բազմաթիվ գործարարներ, բժիշկական, սոցիալական, բիզնես, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, անհատ մարդիկ իրենց սրտաբաց ու գրկաբաց պատրաստակամությունն են հայտնում և գործնականում անում են ամեն ինչ, աղետի մեջ հայտնված մարդկանց իրավիճակը գոնե մի փոքր մեղմելու համար:
Իմ մարդկային ու քաղաքացիական անսահման շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ: Աստված թող բազմապատկի ձեր կարողությունն ու երկար կյանք պարգևի յուրաքանչյուրիդ:
P.S.
Ինձ ասում են, որ կան նաև այնպիսիններն, ովքեր վատ են տրամադրված արցախահայության հանդեպ, նույնիսկ սոցցանցերով կամ կենցաղային զրույցներում անպարկեշտ ու լկտի պահվածք են դրսևորում( ինքս չեմ հանդիպել այդպիսիններին):
Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել, դրանց անտեսել ու չնկատել է պետք: Թող Բարձրյալը լինի նրանց դատավորը, և Աստված մի արասցե, որ նրանց ընտանիքները ևս հայտնվեն Արցախի մեր հայրենակիցների վիճակում»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնագաղթի ֆոնին Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին հավաստիացրել է, թե կպաշտպանի արցախահայության իրավունքները
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
- Երիտասարդները շատ լավ գիտեն, որ առանց Արցախի` Հայաստան չի լինելու․ Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան