Արցախի թեմի առաջնորդ. Վտանգված է մեր ինքնությունը
«Մենք Տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դրա հրամայականն է այժմ»,- Հանրաետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սրբազան ասաց՝ այս պահին սիրտը պայթում է, որովհետև իր հոգևոր դասի, հավատավոր ժղովրդի հետ միասին դուրս եկան Արցախից. «Դժբախտություն է տեղի ունեցել Արցախում։ Այդ դժբախտությունը բոլորիս մեջ է։ Այսօր բոլորիս մտքում և սրտում հարցականներ են, հարցեր, հարցեր, պատասխան չկա, որովհետև ազգի իմաստությունը վերցվել է. երբ որ առաջնորդները իմաստությունից զրկվում են, դառնում է անառաջնորդ ժողովուրդ։
Մեր խնդրանքն ու աղոթքը տիրոջից՝ իմաստություն մեր առաջնորդներին, ազգի համախմում, մեկ միասնականություն, դրա հրամայաականն է ազգի անվտանգությունն ու փրկությունը։
Եթե մենք կորցրեցինք Հայաստանի անբաժանելի մաս Արցախը, կնշանակի, որ մեր համախմբվածության մեջ կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ինքներս գտնենք։ Ինչու։
Այս առումով կարող ենք ասել, որ վտանգված է մեր ներքին ինքնությունը։ Ասում ենք՝ Արցախը մեր ինքնության շարժիչ ուժն է, եթ կորցնում ենք Արցախը, կորցնում ենք մեր ինքնությունը, իսկ ինքնությունը կորցրած մարդը չի կարող ճիտ ճանապարհով քայլել։ Որպեսզի վերադառնանք մեր ինքնությանը, նորից վերադառնանք մեր շարժիչ ուժին՝ Արցախին, կնշանակի մենք չենք հայտարարում, որ Արցախը կորած է, Հայաստանի անբաժանելի մաս չէ։ Արցախը պետք է մեզ համար դառնա նպատակ, պայքար և այս առումով ունենք անելիքներ։ Հանուն Արցախի արժի ապրել, պայքարով ապրել։
Ապրենք պայքարով և մահանանք հաղթանակով»։