Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ
«Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ»,-այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Հակարի կամուրջը հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827:
Նա հայտնեց, որ ժամը 16:00-ի դրությամբ պետության առաջարկած կեցավայրերում է տեղավորվել են 34 607 անձ:
Բղդասարյանը ներկայացրեց ըստ մարզերի տեղաբաշխումը, համաձայն որի Արագածոտնի մարզում օթևն են գտել 187 արցախցի, Արարատում՝ 8194, Արմավիրում՝ 3104, Գեղարքունիքում՝ 3009, Լոռիում՝ 1626, Կոտայքում՝ 9490, Շիրակում՝ 1391,Սյունիքում՝ 2273, Վայոց Ձորում՝ 1740 և Տավուշում՝ 1902:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է
- Հայաստանում Ռուսական տունը մարդասիրական օգնություն է տրամադրում Ղարաբաղից բռնագաղթածներին
- Արցախից բռնագաղթի ֆոնին Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին հավաստիացրել է, թե կպաշտպանի արցախահայության իրավունքները
- Այս պահի դրությամբ 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը․ Նազելի Բաղդասարյան
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան