«Հրապարակ». «Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին». Արաբոյի Մանվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, նա 7 այլ անձանց՝ «Խաչակիրներ» ՀԿ անդամներ Ս. Խ․-ի, Կ. Դ․-ի, Դ. Տ․-ի, Վ. Մ․-ի, Մ. Մ․-ի, Գ. Ն․-ի, Ա. Հ․-ի հետ «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք․․․ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը»: ԱԱԾ-ն բացահայտել է «նախապատրաստվող հանցագործությունը»։
Բազեյանի զինակիցներից Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ծիծաղելի է համարում այս մեղադրանքը․ «Ախր, ասում են՝ կոչ է արել, Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին։ Մենք քանի անգամ հանդիպել ենք, բլոտ ենք խաղացել, հաց ենք կերել, բայց ես երբեք չեմ լսել նման մտադրություն, ինքն այնքան քչախոս է, որ ընդհանրապես հավաքների ժամանակ գրեթե չի խոսում»։ Ինքը չի անցնում վերոնշյալ գործով, իրավապահներն իրենով չեն հետաքրքրվել։ Իսկ ճի՞շտ է, որ Կադիլակ Սերոժին պատկանող «Հայրենիք» կինոթատրոնի տարածքում են մշտապես հանդիպել․ «Եղել է, որ Սերոժի մոտ ենք հանդիպել, եղել է՝ Էրեբունիում, «Վաղարշապատ» ռեստորանում, բայց դա ի՞նչ կապ ունի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան