«Հրապարակ». Ինչու են ադրբեջանցիները գերի են տանում Փաշինյանի ընդդիմախոսներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարօրինակ «զուգադիպությամբ»՝ ադրբեջանցիները գերի են տանում այն գործիչներին, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն էին։ Տպավորություն է, որ Ադրբեջանն այս հարցն էլ է նրա հետ համաձայնեցնում։ Ռուբեն Վարդանյանն իշխանության պոտենցիալ ժառանգորդներից է, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ Ռիժի Լյովը, Սերժ Սարգսյանի մտերիմներից, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը։ Իսկ նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանին ադրբեջանցիները տարել են, կես ժամ պահել ու բաց թողել։ Ըստ ամենայնի, ճշտվել են Երևանի հետ։
Երեկ լուրեր տարածվեցին, թե ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է ադրբեջանցիների հետ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության անվտանգ դուրսբերումը քննարկելու։ Թե ինչ արդյունք են տվել բանակցությունները, հայտնի չէ։ Դեռևս Արցախում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու դատախազը ապօրինի ծագման գույք չի որոնում ՔՊ-ականների շրջանում
- «Հրապարակ». Երկրի համար այս ողբերգական օրերին ՔՊ-ականները գործուղումների են մեկնում, սեմինարների մասնակցում
- «Փաստ». Ժողովրդի մեծամասնությունը վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ չէ, չի ընդունում նրա կործանարար քաղաքականությունը
- «Ժողովուրդ». Աննա Վարդապատեյանը մտադիր չէ՞ հետախուզում հայտարարելու գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար
- «Հրապարակ». «Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին». Արաբոյի Մանվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան