Ազնիվ ապրելու համար պետք է լինել շատ ուժեղ, ուրեմն բոլորս պետք է լինենք շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր՝ Մարինե Ալես
«Մեր բոլորի թիկունքում կանգնած է Մեսրոպ Մաշտոցը և լինելով հին քաղաքակիրթ ազգ, մենք այսօր ունենք երիտասարդություն, կրթյալ, ազնիվ, խիզախ, որոնք էլ կազմակերպել են աջակցության երթը»,-Մատենադարանի դիմաց ի աջակցություն առևանգված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վրդանյանի կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց նրա քույրը Մարինե Ալեսը:
Նա հայտնեց, որ ակցիայով աջակցում են Ռուբեն Վարդանյանին և բոլոր գերիներին:
«Այս օրհասկան կետում, որում մենք գտնվում ենք, կա զգացողությունը, որ մենք ունենք թիկունք և քաղաքակիրթ մարդուն բնորոշ իրար մեջք-մեջքի, ուս-ուսի կանգնելը: Մեր անցյալը տվածների հանդեպ պատասխնատվությունն արժանապատիվ կրելով և մեր ներկայի սխալներն արժանապատիվ ընդունելով և ուղղելով գնալ այն ապագան, որի պատսխանատվությունը երիտսարդությունն է վերցնում իր վրա: Այստված մեր ազգի հետ թող լինի, հային ուժ, իմաստություն և ազնիվ ապրելու խիզախություն տա»,-հայտարարեց Ալեսը և հավելեց. «Իմ և Ռուբենի հայրն ասում էր՝ ազնիվ լինելը ձեռնտու է, բայց ազնիվ ապրելու համար պետք է լինել շատ ուժեղ, ուրեմն բոլորս պետք է լինենք շատ ուժեղ»:
Մարինե Ալեսը նաև ասաց, որ այդ ակցիան նշնակում է, որ ոչ մեկը միայնակ չէ՝ և՛ գաղթի ճանապարհին գտնվողը, և՛ բանտի խցում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում երթ է՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի
- Ռուբեն Վարդանյանին թիրախավորելն ադրբեջանական հայատյաց և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսևորումներից է․ ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան