Ադրբեջանի ֆեյքերը հարձակվել են քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.
«Հայրենակիցներ, հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, և փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակկներ, այգիներ եւ այլն։
Ի՞նչ անել.
ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը
բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել ա կետի անձանց»։