Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան
«Պարտադիր չէ, որ ամեն օր տեղի ունենան հանրահավաքներ, բայց այն գործիքներից մեկն է»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ազգային կոմիտեի» անդամ Վազգեն Մանուկյանը:
Նա անդրադարձավ վարչապետի նոր թեկնածուի մասին հարցին և հայտնեց, որ դեռ ժամանակ կա մինչև նոր վարչապետի թեկնածուի անունը տալը:
«Պետք է ճաքեր լինեն իշխանության մեջ, որ Ազգային ժողովի միջոցով իմաստ ունենա փոխել վարչապետին, բայց այն դեռ տեղի չի ունեցել»,-հայտարարեց Մանուկյանը և համաձայնեց, որ որոշ ժամանակ անց պետք է նոր վարչապետի անունը հնչեցվի:
Նա հայտնեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հասարակական պահանջ է, իսկ «Ազգային կոմիտե»-ին վստահության հարցը երկրորդական է:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ Անդրանիկ Թևանյանն այսօր հանրահավաքին չի մասնակցելու՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Կոմիտեի կազմում էլ վեճեր լինում է ինչպես ցանկացած կառույցում, իսկ այս մի քանի օրը կոմիտեի մեծ մասը զբաղված էին բռնագաղթածների հարցի լուծմամբ և ժողովրդի տրամադրությունն ավելի շատը սգային էր քան պայքարային և դրա համար հանրահավաք հետաձգելը ճիշտ էր»:
Նա հայտարարեց, որ Արցախի հարցը պետք է բաց թողնել, բայց, ասել որ կա մի սցենար, որի դեպքում Արցախը պետք է վերադարձի, չկա, ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանարպես չի զգացվում:
«Հարցը պետք է բաց պահել, թեԱրցախի հարցը մեզ համար կարող է դրական լուծվել՝ այդ դուռը փակ չէ»,-ասաց «Ազգային կոմիտեի» անդամը:
Մանուկյանը նաև հայտարարեց, որ գործուն քայլեր կլինեն՝ շեշտելով. «Ուղղակի պետք է որ այդ գործուն քայլերով տոգորված լինեն տասնյակ հազարավոր մարդիկ, որպեսզի այդ ցասումը տեղի ունենա: Դուք տեսեք, որ Նիկոլը շարունակաբար հայրենիքի վաճառքը շարունակում է: Աշխարհի համար ամենազարմանալին նա է, որ մեր հայ ժողովուրդը մինչև հիմա դեռ Նիկոլին չի գցել, ցանկացած երկրում բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Երևանում կկայանա երթ և հանրահավաք
- Այդ ճանապարհ փակելը ո՛չ Նիկոլն ա հնարել, ո՛չ՝ մենք, դա մասնագիտացված բան է․ Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան