Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 83,457 անձ։ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Դեռ կեսգիշերից մուտքի զգալի նվազում է տեղի ունեցել, և այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, որ ինտենսիվությունը խիստ նվազել է»,-ասաց Բաղդասարյանը։
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձանցից 37 հազար 749-ն են օգտվել պետության տրամադրած կեցավայրերից։
Նրանցից 2,259-ին կեցավայր են տրամադրել Արագածոտնում, 8,898-ին՝ Արարատում, 3,549-ին՝ Արմավիրում, 3,276-ին՝ Գեղարքունիքում, 1,891-ին՝ Լոռիում, 10,268-ին՝ Կոտայքում, 1,683-ին՝ Շիրակում, 2,277-ին՝ Սյունիքում, 1,746-ին՝ Վայքում, 1,902-ին՝ Տավուշում։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է
- «Մարդիկ շատ հոգնած են, լի անհանգստությամբ». ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին
- Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ բերող վերջին ավտոբուսներն արդեն Գորիսում են
- Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան