Անկարայում ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան է թեթև վիրավորվել
Անկարայի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերի մոտ, պայթյուն է որոտացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է երկու ահաբեկիչ։ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ չնայած տեղի ունեցածին, խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքները, ինչպես նախատեսված էր։
ՏԱՍՍ-ը տեղեկատվություն է հավաքել տեղի ունեցածի մասին։
Մոտ 09:30-ին երկու ահաբեկիչ են ժամանել ՆԳՆ շենքի դարպասների մոտ։ A haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանք ժամանել են գողացված մեքենայով, որի տիրոջը գնդակահարել էին։
Ահաբեկիչներից մեկը գործի է դրել իր կրած պայթուցիկը անվտանգության կետի մոտ։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ երկու ահաբեկիչներն էլ պայթուցիկ են ունեցել, սակայն երկրորդը չի կարողացել պայթեցնել այն։
Ներքին գործերի նախարարության անվտանգությունը կրակ է բացել ահաբեկիչների ուղղությամբ։ Սկսվել է կարճատև փոխհրաձգություն, ինչի արդյունքում երկրորդ հարձակվողը վնասազերծվել է։
Երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել։ Ըստ տեղեկության՝ զոհեր և վիրավորներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
- Անկարայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, կա զոհ
- Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհի մարմանը ներգրավված են ուղղաթիռներ