
Արմեն Գրիգորյանը Իրանում պատմել է Արցախի վրա Ադրբեջանի կատարած հարձակման մանրամասները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։
Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
ԱԽՔ գրասենյակից հայտնում են, որ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը: