Արտակ Բեգլարյանը կմեկնի փախստականների ընդունման կետ
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.
«Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված:
Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:
Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Արցախում գրեթե հայ չի մնացել
- Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
- Ազատ եմ և ավտանգ. Արտակ Բեգլարյան