Միավորված Հայաստանն ու Արցախը տեսնելու երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական կյանքիս երազանքը՝ միավորված տեսնել Հայաստանն ու Արցախը։
Այսօր սակայն ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ, ավելի կամ պակաս իրականանալի թվալ, բայց կորել չի կարող, որովհետև մարդն, առանց մեծ անանձնական երազանքի, լոկ երկրագնդի կենսաբազմազանությունն ապահովող կաթնասուն է, այլ ոչ թե մարդ։
Ուստի երազանքը նույնն է՝ ավելի դժվար իրականանալի, ավելի հեռացած, սակայն նույնը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Չկա ու չի լինելու թշնամու նման կանգ
- Վարդան Ոսկանյան. Հետո բարբարոսները «հակաահաբեկչական գործողություն» են իրականացնելու մեր բակերում և տներում
- Ոսկանյան. Մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա
- Արցախում տեղի ունեցող զարգացումներն սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին. Վարդան Ոսկանյան