Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ի պաշտպանություն Արցախին արած գրառմամբ։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ավելի վաղ գրել էր.
«10 ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան հրետակոծել Լեռնային Ղարաբաղը։
Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է արթնացնում պատմության ամենամութ էջերից։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսանք հայտնում, որ ոչ ոք բավականաչափ բան չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ հրատապ է՝ միջազգային առաջնորդները ոտքի կանգնեն՝ դադարեցնելու էթնիկ զտումները և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա