Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրել է.
«Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։
Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։
Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում
- Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան
- Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցվել
- Արցախի ՆԳՆ նախարարը, մի խումբ ծառայողներ դեռևս կաշխատեն՝ իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան