Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները
«Ադրբեջանը գործնական գործողություններ է սկսել «ղարաբաղյան տարածաշրջանում» բնակվող «հայերի վերաինտեգրման» համար»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի վարչակազմը:
Նշվում է. «Վերաինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում՝ Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա։
Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են, ներառյալ բոլորի անվտանգությունը։
Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ ներկայացուցչությունների աշխատանքում։
Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն, մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։
Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում է ողջ զենքը։
Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:
Բնակիչների բնակության տարածքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, հողի բարելավում և այլն) ապահովումը որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական միջինի մակարդակին։
Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթն ամբողջությամբ շրջանառության մեջ է մտնում։
Միջոցներ են ձեռնարկվում բնակիչների բնակության վայրերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու համար։
Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ. նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացի հողի հարկից։
Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։
Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։
Ապահովվում է կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։
Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։
Շարունակվելու են շփումները հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացման շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
- Առաջիկա ժամերին տեղի կունենա Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը
- Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
- Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org
- Բաքուն հայտնել է, որ դժվարություններ են առաջանալու Ղարաբաղի ինտեգրման գործընթացքում
- Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման իր քաղաքականությունը. Սերգեյ Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին