Զգույշ եղեք, Գերմաիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը Էրդողանին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։
Նախկին կանցլերը նշել է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային հարցերի թվում է եղել, թե ով է պատասխանատու Գերմաիայում բնակվող երկրորդ և երրորդ սերնդի թուրքական ծագում ունեցողների համար: Նա հիշեցրել է այդ առիթով Էրդողանին ասած իր խոսքը․ «Զգույշ եղեք, իրենց վարչապետը ես եմ»։
Մերկելը նաև մատնանշել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերը կազմում են երկրի մի մասը և վերջին տարիներին Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։