Արցախից Հայաստան է եկել 230 հղի կին և հաշմանդամություն ունեցող 2000-ից ավելի անձ
Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167: Ճեպազրույցում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտարարեց, որ նրանցից իգական սեռի ներկայացուցիչերի թիվը կազմում է 46 հազար 139, արական՝ 43 հազար 28։
Բացի այդ, 65 տարեկանից բարձր քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 700-ից ավելի, երեխաների՝ մինչև 18 տարեկան, շուրջ 27 հազար։
Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելի, եկել է Ստեփանակերտից, Մարտունու շրջանից՝ 15 հազարից ավելի, Մարտակերտի շրջանից՝ 13 հազարից ավելի, Ասկերանի շրջանից՝ 10 հազարից ավելի։
Հաշվառվածերի թվում այդ պահի դրությամբ եղել է 230 հղի կին և 2000-ից ավելի հաշմանադմություն ունեցող անձ։
Ա. Ղազարյանը նշեց, որ եթե անձն ունի փաստաթղթերի, անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիր, պետք է մոտենալ անձնագրային ծառայություններ, ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի վերականգնման կամ կորստի հետ կապված համապատասխան դիմումներ, կիրականացվի նույնականացում և փաստաթղթավորում, միաժամանակ որպեսզի չխաթարվի աջակցություն ստացման գործընթացը, մինչև նոր փաստաթղթի պատրաստ լինելը կտրամատրեն անձը հաստատող փաստաթղթի ժամանակավոր ձև։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
- Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
- Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
- «Մարդիկ շատ հոգնած են, լի անհանգստությամբ». ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան