
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ տապալված խաչի տեսանյութը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։
Տեսահոլովակը, ինչպես նշվում է գրառման մեջ, նկարահանվել է սեպտեմբերի 29-ին։ Դրանում պատկերված է խաչի ֆոնի վրա թռչող ուղղաթիռ։ Հետո մեկ այլ հատված, որտեղ խաչն արդեն ընկած է գետնին։
Խաչը տեղադրվել է 2017 թվականին ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտ գտնվող բարձունքներից մեկի վրա՝ ի հիշատակ զոհված հայորդիների։