«Բայրաքթար»-ի կատարելագործված տարբերակը կարող է փոխանցվել Ուկրաինայի ԶՈւ-ին
Թուրքական կողմը դիտարկում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱԹՍ-ներ արտադրող «Բայքար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է «Bayraktar Akinci»-ին, այդ հարցը քննարկման փուլում է»,- ասել է նա։
Բայրաքթարի խոսքով՝ Ուկրաինայում այս կամ այն տեսակի ԱԹՍ արտադրելու համար ընկերությունը պետք է թույլտվություն ունենա Թուրքիայի կառավարությունից: «Պաշտպանական համագործակցության մեջ պետական թույլտվություններ են պետք, իսկ մենք ունենք այդ թույլտվությունը։ Ուստի «Akinci»-ի հարցը քննարկման փուլում է», - հավելել Է ընկերության ղեկավարը։
Սեպտեմբերի 29-ին Կիևում պաշտպանական արդյունաբերության առաջին ֆորումի ժամանակ Բայրաքթարը հայտարարել է Ուկրաինայում անօդաչուների արտադրության գործարանի շինարարությունը 1,5 տարի անց ավարտելու մտադրության մասին: Նրա խոսքով ՝ ընկերությունն ընդհանուր առմամբ Ուկրաինայում մոտ 100 մլն դոլար է ներդնում: Այդ միջոցներն, ըստ նրա, բացի գործարանի կառուցումից, ուղղվելու են Ուկրաինայում ընկերության սպասարկման կենտրոնի և գլխավոր գրասենյակի պահպանմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան