Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է երկու գիտնականի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ունեցած ներդրման համար
Հունգարացի կենսաքիմիկոս Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը 2023 թվականին Նոբելյան մրցանակի են արժանացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում իրենց հայտնագործությունների համար, որոնք հանգեցրել են COVID-19-ի դեմ արդյունավետ mRNA պատվաստանյութերի մշակմանը:
«Կատալին Կարիկոյի և Դրյու Վայսմանի հայտնագործությունները կարևոր դեր են խաղացել 2020 թվականի սկզբին սկսված համաճարակի ընթացքում COVID-19-ի դեմ արդյունավետ mRNA պատվաստանյութերի մշակման գործում», - ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:
Մրցանակի գումարը կկազմի 11 մլն շվեդական կրոն, այսինքն՝ մոտ 1 մլն դոլար։
Ռիա նովոստին գրում է, որ նրանց աշխատանքն օգնել է ստեղծել Moderna և BioNTech/Pfizer պատվաստանյութերը:
մ-ՌՆԹ պատվաստանյութերը պարունակում են կորոնավիրուս առաջացնող վիրուսից անջատված նյութ, որը օրգանիզմի բջիջներին հրահանգում է, թե ինչպես արտադրել վիրուսին բնորոշ անվնաս սպիտակուց: Սպիտակուցը պատճենելուց հետո, մեր օրգանիզմի բջիջները ոչնչացնում են պատվաստանյութի գենետիկ տարրը: Մեր օրգանիզմը գիտակցում է, որ սպիտակուցը չպետք է այնտեղ լինի ու ստեղծում է T-լիմֆոցիտներ և B-լիմֆոցիտներ (անվանում ենք նաև հակամարմիններ), որոնք ապագայում վարակման դեպքում, կհիշեն, թե ինչպես պայքարել COVID-19 հարուցող վիրուսի դեմ: Նման մեխանիզմով ազդում են Pfizer-BioNTech և Moderna պատվաստանյութերը:
Moderna -ն ստեղծել է հայազգի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան