Բորելն ասել է, որ տեղյակ չէ ԵՄ-ին Ուկրաինայի մասնակի անդամակցության մասին խոսակցություններից
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ չգիտի, թե որտեղից են Ուկրաինայի համար Եվրամիությանը «ոչ լիարժեք անդամակցության» մասին տեղեկությունները, նշելով, որ անդամակցությունը կարող է լինել միայն լիարժեք։Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ֆրանսիան և Գերմանիան պնդում են`այլընտրանքը ԵՄ-ին լիիրավ անդամակցություն է, որը կարող է հիմք դառնալ Եվրամիությանն աստիճանական ինտեգրման համար։
«Ես չգիտեմ, թե որտեղից է այդ միքտը ծագել: Ո՞վ է խոսում մասնակի անդամակցության մասին՝ 50 տոկոսի, թե՞ 25 տոկոսի մասին: Անդամակցությունն անդամակցություն է, վերջ»,- ասել է Բորելը Կիևում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում է ԵՄ կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին