Թուրքիայից մեղադրում են արևմտյան պետություններին՝ ՌԴ-ի հետ երրորդ երկրներով առևտուր անելու մեջ
Արևմտյան երկրների մեղադրանքները, թե իբր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են մտնում Թուրքիայի տարածքով, անհիմն են, եվրոպական ընկերություններն իրենք են ուղիներ որոնում երրորդ երկրների միջոցով ռուսական շուկա մուտք գործելու համար: Այդ մասին երկուշաբթի «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Նա մասնակցել է երկուշաբթի օրը Քաթարում բացվող Green Expo այգեգործական միջազգային ցուցահանդեսում Թուրքիայի տղավարի շնորհանդեսին։
«Թուրքիան, ինչպես նախկինում, այսօր էլ առանց որևէ դժվարության առևտուր է անում Ռուսաստանի հետ Թուրքիայում արտադրված ապրանքներով, ինչ վերաբերում է ԵՄ-ում և ԱՄՆ-ում արտադրված ապրանքներին, ապա դրանք Թուրքիայի տարածքով չեն կարող մտնել Ռուսաստան: Թուրքիային ուղղված մեղադրանքները բոլորն անհիմն են, բոլորը հնարավորություն ունեն ինչ-որ բանում մեղադրեք ուրիշներին»,-նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ հակամարտության սկզբից Թուրքիան հետևել է միայն ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Բոլաթը, «շատ եվրոպական ընկերություններ ցանկանում են սեփական ապրանքները Ռուսաստան մատակարարել երրորդ երկրների միջոցով»։ «Նրանք պետք է ուշադրություն դարձնեն սեփական ընկերություններին»,-խորհուրդ է տվել թուրք նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ՌԴ-ի հետ համագործակցության համար
- ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
- Փսակի. ՌԴ պատժամիջոցները նախագահի հանգուցյալ հոր նկատմամբ են