Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը դատապարտվել է մահապատժի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցների։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ նման որոշում է կայացրել Իրանի Գերագույն դատարանը։
Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է Թեհրանում երկրի դեսպանատան վրա զինված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության աշխատակիցը, նրա երկու գործընկերները վիրավորվել են։ Ադրբեջանը հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա