
Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանվածների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքները հոգալու աշխատանքներին։
Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է Արցախից բռնի տեղհանվածերին կեցավայրերով ապահովման խնդիրը։ Ներկայիս արդեն իսկ Մայր Աթոռում և թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովելու արցախահայերին։ Նորին Սրբության օրհնությամբ Իզմիրլյան ԲԿ-ն ևս այս ծանր ժամանակներում պատրաստակամություն է դրսևորել անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
Մանրամասն՝ «Շողակաթ» հեռուսատեսության տեսանյութում։