Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Լեռնային Ղարաբաղի բանակը շարունակել է ռուսական խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ հանձնվել է 76 միավոր զրահատեխնիկա, 92 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 111 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 95 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ականանետեր, ավելի քան 6,3 հազար հրետանային և հակատանկային զենքեր, մոտ 14,4 միլիոն զինամթերք»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան