Ռուս փորձագետը Հայաստանի համար կանխատեսել է Ուկրաինայի ճակատագիրը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության դեպքում
Եթե Երևանը հօգուտ Վաշինգտոնի հրաժարվի Մոսկվայի հետ համագործակցելուց, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ ուկրաինական սցենարը:«ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին ասել է Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը սխալվում է՝ փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Նախարարությունը նշել է, որ դա հասկանում է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը։
«Հայ հասարակությունում կարծում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կեղծ բնույթ են կրում: Ես համաձայն եմ այս թեզի հետ, քանի որ մի կողմից ԱՄՆ-ը շահագրգռված է այնտեղ ունենալ իր ռազմական ներկայությունը, մյուս կողմից մտադիր չէ պատասխանատվություն ստանձնել այս երկրի համար: Հետևաբար, ի վերջո կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ՝ հայկական պետության լիակատար ոչնչացում»,-ասել է փորձագետը Russia Today մեդիա խմբում Հարավային Կովկասում տիրող իրավիճակին նվիրված կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից հետո հայ հասարակության մեջ «հիասթափություն» է տիրում, ինչը կարող է Երևանին դրդել այնպիսի գործողությունների, որոնք անուղղելի հետևանքներ կունենան ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար։
Մուխինը, անդրադառնալով Ղարաբաղի ապագային, նշել է տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ «ուղղափառ սրբավայրերի, որոնք հնարավոր չէ հեռացնել»։
«Կարծում եմ, որ խաղաղապահները երկու կողմերի համաձայնությամբ ներկա կլինեն այնտեղ և, ի թիվս այլ բաների, կպաշտպանեն ուղղափառ սրբավայրերը»,-հարցի լուծման իր տարբերակն է ներկայացրել փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Անտոնովը կոչ է արել ԱՄՆ-ին չուժեղացնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում
- Ովքե՞ր են հակառուսական տրամադրություններ տարածում. Ղուկասյանը մոնիտորինգի արդյունքներ է ներկայացնում