Սերբիայի քաղաքացիները Վրաստանի երիտասարդությանը նախապատրաստում են իշխանությունը բռնի տապալելու
Սերբիայի երեք քաղաքացիներ, ովքեր սեպտեմբերի վերջին գտնվել են Վրաստանում, դասընթացներ են անցկացրել վրացի երիտասարդների համար, որոնց ընթացքում նրանք նախապատրաստվել են 2023 թվականին երկրում իշխանության բռնի տապալմանը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
«Այս անձանց Վրաստան այցի նպատակը մշակութային ոլորտում աշխատող խմբերի համար «ռազմավարական ոչ բռնի պայքարի» հարցերով ուսուցում անցկացնելն էր, սակայն հետաքննությունը ցույց տվեց, որ դա նրանց Վրաստան այցի միակ նպատակը չէր։ Այցի իրական նպատակն էր կապ հաստատել և թրեյնինգներ անցկացնել այն երիտասարդների և ազդեցիկ ՀԿ-ների հետ, որոնք պետք է դառնան հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վրաստանում նախատեսվող ապակառուցողական և անօրինական գործողությունների առանցքը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշել են հետախուզական ծառայությունում, Սինիշա Սիկվանը, Ելենա Ստոյշիչը և Սլոբոդան Ջինովիչը Վրաստան են ժամանել սեպտեմբերի 25-ին՝ Վրաստանում Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի հրավերով։ Սեպտեմբերի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում նրանք վերապատրաստումներ են անցկացրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում՝ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ, որոնց մի խումբը «վճռորոշ դեր պետք է ունենար իշխանության բռնի տապալման նախապատրաստման և իրականացման գործում»։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Վրաստանում անցկացվող համաժողովները ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Ծառայությունը հրապարակել է նաև անցկացված դասընթացների տեսանյութերի հատվածներ, որոնցում Սերբիայի քաղաքացիները խոսում են հանրահավաքներ անցկացնելու իրենց անձնական փորձի մասին և վրացի երիտասարդներին սովորեցնում որոշակի ժեստեր և գործողություններ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում սերբերին հարցաքննության են կանչել հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով
- Վրաստանի վարչապետն առաջարկ է արել Երևանին և Բաքվին
- ՊԱԾ. Վրաստանում ծրագրվում է ապակայունացում, քաղաքացիական անկարգություններ, որի վերջնական նպատակը իշխանության բռնի փոփոխությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին