Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Ադրբեջանում Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դատախազությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում) հոդվածներով, իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ 3 ամիս ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ ողջ եմ. Վագիֆ Խաչատրյանի նամակը՝ Բաքվից
- Օգնեք մեզ հորս վերադարձնել Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին
- ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
- Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանը շուտով կներկայանա Ադրբեջանի դատարան
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
- Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը «մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը», նշում են Արցախից
- Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՀՀ ՄԻՊ գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին