Վարդան Ղուկասյան. Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի
«Այս իրավիճակում Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխում, երբ 100 հազար փախստական լցվել է Հայաստան, ու յուրաքանչյուր կոպեկը հաշիվ է»,-այս մասին հայտարարել է ավագանու ընտրություններին մասնակից «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։
Նրա խոսքով, ինքն ավելի նախընտրում է, որ նախկիները չամրապնդվեն, քան «Սիսին» (ի նկատի ունի Ավինյանին-խմբ.) չվերարտադրվի։
«Եթե նույնիսկ Սիսին վերարտադրվի, ապա օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել ու ... անել։ Ես գնացի ինձ համար անընդունելի քայլի, ասեցի՝ Հայկո, ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ, օկեյ, մեկ վարչություն։ «Կամ ես եմ քաղաքապետ, կամ ոչ մեկ». կրկնեց Նիկոլ Փաշինյանի բառերը։ Ես էլ պատասխանեցի՝ դու չես դառնա քաղաքապետ»,-ասաց նա։
Ղուկասյանը նշեց՝ իրեն ընդհանրապես չի հուզում Երևանի ավագանու ընտրությունների հարցը, հիմա իրեն հուզում է՝ թե ինչ է լինելու մինչև հոկտեմբերի 10-ը, արդյոք ՀՀ զինված ուժերը կբերվե՞ն մարտական պատրաստվածության, կհայտարարվի՞ մոբիլիզացիա, կսկսե՞ն զենք ու զինամթերք բաժանել։
«Էշի ականջում քնած են, ես չեմ ուզում մենք կոտորվենք։ Խորհրդարանական ընդդիմությանն էլ ասում եմ՝ մանդատդ վայր դիր»,-ասաց նա։
Ղուկասյանի այս եթերից հետո Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանը մասնավորապես գրել է.
«Եթե չեք նկատել, երեկվա իր լայվով Վարդան Ղուկասյանը (Դոգ) վերջ դրեց ավագանու նոր ընտրությունների հետ կապված ինտրիգին։ Ընդդիմադիր խոսույթով ավագանում մանդատներ ստացած Ղուկասյանի կուսակցութնունը այս իրավիճակում ըստ էության նպաստում է ՔՊ թեկնածուի քաղաքապետ դառնալուն։ Պարզ ասած՝ եթե ոչինչ չփոխվի, ապա Դոգը Ավինյան Տիգրանին դարձնում է քաղաքապետ։ Նույն կերպ, Հանրապետություն կուսակցությունը, թեեւ խորիմաստ լռություն է պահպանում, բայց այլ ցուցիչներից հստակ է, որ իրենք էլ են աջակցելու ՔՊ-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին նոր պայմաններ է առաջարկում
- Վարդան Ղուկասյանը (Դոգ)՝ Հայկ Մարությանին. Դու էդքան չկաս, քեզ պարզ ասում եմ