ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին
«Մենք պետք է Հայաստանին զինենք համապատասխան պաշտպանական զենքերով՝ ներխուժումը զսպելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։
Ամերիկացի քաղաքական գործիչը նաև նշում է .
«Անիմաստ է ասել՝ Ուկրաինան չպետք է տարածքներ կորցնի զինված ագրեսիայի արդյունքում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ ազգային շահերի շրջանակում չէ։ Մենք պետք է ավելի շատ զինեինք Ուկրաինան մինչև 2014 թվականի ներխուժումը, ինչպես ես կոչ էի անում տասը տարի առաջ»:
Բրեդ Շերմանն այս գրառմանը կցել է The Guardian-ի հրապարակումը, որը վերնագրված է. «Ադրբեջանը հողի ծարավ է». հայերը վախենում են, որ այդ երկիրը կձգտի ավելի շատ տարածքներ գրավել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան