Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը
Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը
Ադրբեջանի կառավարությունն արցախցիներին երաշխավորել է հայկական մշակույթի պահպանման և զարգացման իրավունքը և կրոնի ազատությունը։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից, բոլորի հավասար իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են, ներառյալ՝ անվտանգությունը»,-ասվում է Ալիևի վարչակազմի հրապարակած՝ Արցախին վերաբերող ծրագրում, որտեղ նաև խոստանում են կրոնական հուշարձանների պահպանությունը։
Արձանագրենք, որ նման խոստումներ են հնչում այն դեպքում, երբ միայն վերջին մեկօրյա ագրեսիայի հետևանքով երկու տասնյակից ավել քաղաքացիական անձինք, այդ թվում, երեխաներ, ծերեր և կանայք են սպանվել ադրբեջանական զինուժի կողմից, շատ արցախցիների ճակատագրերը անհայտ են մնում: Օկուպացված Արցախում այսօր էլ քանդում են եկեղեցիները, խաչքարերը և խաչերը: Նման իրավիճակ է եղել արցախցիների դեմ սանձազերծած բոլոր ագրեսիաների ժամանակ: Ավելորդ չէ արձանագրելը, որ «խաղաղասեր» Ադրբեջանի զինուժն այսօր նաև կրակել էր սնունդ տեղափոխող հայկական մեքենայի վրա:
Ըստ Բաքվի վարչակազմի՝ Արցախում վարչարարությունն իրականացվելու է Ալիևի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։
Նաև հայտնում են, թե արցախցիները կարող են հավաքագրվել Արցախում ներքին գործերի մարմիններում աշխատելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Զոհերի ու վիրավորների քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Արցախում զոհերի թիվը հասնում է 100-ի. Ռուբեն Վարդանյան