Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում հոկտեմբերի 2-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-5-ը շրջանների զգալի մասում, շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ, հոկտեմբերի 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։
Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։