
Արցախի նախկին նախագահները Երևան չեն տեղափոխվել. «Առավոտ»
Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ Aravot.am-ի հավաստի աղբյուրի, շարունակում են գտնվել Արցախում:
Երեկ երեկոյից սոցիալական ցանցերում և տելեգրամ ալիքներում տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի երեք նախագահները՝ բանակցությունների արդյունքում, անվտանգ տեղափոխվել են Երևան: Մեր տեղեկություններով, սակայն, Արցախի նախագահները, կառավարության անդամների մեծ մասը, այդ թվում՝ նաև ուժային կառույցների ղեկավարները, Արցախում են:
Այսօր կայանալիք որոշ հանդիպումների և քննարկումների արդյունքում ակնկալվում է, որ կորոշվի Արցախի երեք նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ճակատագիրը: