Լավրով. Մոսկվան հույս ունի, որ ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը
Ռուսաստանն աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար՝ այնտեղ վստահությունն ամրապնդելու, նորմալ կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում:
«Հուսով եմ, որ Երևանը նույնպես պետք է շահագրգռված լինի դրանով, և նրանք ջանքեր կգործադրեն այս ուղղությամբ։ Եթե, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, այժմ, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, իրենք իրենց անվտանգության ամրապնդման համար կփնտրեն իրենց գործընկերներին, դա նրա ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։
Բայց ես դեռ հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին