Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը․ Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է․
«Հրաժեշտի խոսքեր գրել չեմ սիրում։
Հիմա էլ երկար չեմ պատմի սեպտեմբերի 19-ից սկսած` տեսածիս ու ապրումներիս մասին։ Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը։ Այլ բառեր մտքիս չեն գալիս։
Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում։ Ճամպրուկս հավաքելու պահին միայն հասկացա, որ ստիպված պիտի լքեմ տունս, ինձ հարազատ թաղամասն ու քաղաքը, որտեղ ապրել եմ կյանքիս լավագույն տարիները։
Մենք իրար հրաժեշտ տվեցինք Եղբայրական հուշահամալիրում։ Ճանապարհները բաժանվեցին, փոխարենը մնաց հին ու բարի ժամանակների հիշողությունը։
Ես անվտանգ հասել եմ Երևան։
Շնորհակալ եմ Հայաստան
Գորիսի կամավորներին, իմ սրտացավ ընկերներին, մեր բարեխիղճ հայրենակիցներին` գրկաբաց ընդունելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում
- ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
- Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ