Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել, ինչը նշանակում է, որ հիմնական մարդկային հոսքը դադարել է և առավելապես ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված»,- ասաց նա։
Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167:
Պետության կեցավայրերից օգտվել է Արցախից ՀՀ բռնի տեղահանված անձանց շուրջ 54 տոկոսը, 53 հազար 935 անձ։
Ժամանակավոր կացարան է ստացել՝
Արագածոտնի մարզ՝ 2454 մարդ
Արարատ` 13 հազար 50
Արմավիր` 5186
Գեղարքունիքի` 4337
Լոռի` 3263
Կոտայք` 13 հազար 297
Շիրակ՝ 2558
Սյունիք` 5089
Վայոց Ձոր` 2134
Տավուշի մարզ` 2567։
Նա նշեց, որ հարցով դիմում են իրենց՝ այն անձինք, ովքեր ունեն սեփականություն, բնակարաններ ՀՀ-ում, կարո՞ղ են օգտվել աջակցության ծրագրերից։
«100 հազարական դրամներն անխտիր հատկացվելու է բոլորին՝ անկախ սեփականության ձևերից և դրա առկայությունից։ Արդեն բնակարանի վարձավճարի հետ կապված օժանդակությունը տրվելու է այն անձանց, ովքեր սեփականություն չունեն Հայաստանում»,- ասաց Ն.Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
- Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
- Արցախցի 12-ամյա Կարենը վստահ է՝ ընտանիքին դեռ մեքենայով տուն է տանելու
- Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
- Արցախի նախկին նախագահները Երևան չեն տեղափոխվել. «Առավոտ»
- Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական, ո՞վ է հաջորդ թիրախում․ Կարպիս Փաշոյան
- Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
- Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ բերող վերջին ավտոբուսներն արդեն Գորիսում են
- Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանվածներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան