Հասարակություն 17:54 02/10/2023 Հայաստան

Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը

Նարինէ Վարդանյանը, որ Գորիսի հաշվառման կետում որպես կամավոր է եղել, վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է արցախցիների հետ զրույցները, իր տպավորություններն ու զգացմունքները։ Գրաւոմները կատարում է «Բռնագաղթի մատյան» հեշթեգի ներքո։

***
-Աննա, խե՞ էսքան հեռու եք ինձ տանում, մնանք Գորիսում, որ շուտ հետ գնանք, ոնց անցած անգամ։ 88 տարեկան տատիկն ա ասում թոռնիկին, չի հավատում, որ հետ չեն գնալու։ Երեխայի նման զարմանում ու կուչ ա գալիս, երբ թոռնիկն արդեն որերորդ անգամ ասում է` տատ, թորքը քաղաքումն ա, դուրս ենք եկել, չենք գնալու։ 

***
Սպիտակամազ տղամարդու հագուստի վրա փայլուն հետքեր են, հավանաբար վաղուց չլվացված կոստյումով է։ Լավ չի լսում։ Չսափրված է ուղիղ 3 օր, ըստ այդմ կարող ես ասել` երբ է տնից բռնել բռնագաղթի ճամփան։
Ինձ մեկ անձնագիր է մեկնում, զարմանում եմ, ոչ ոք մեկ անձնագրով չի գալիս, սովորաբար 5-7 հատ է, մի էդքան էլ` ծննդյան վկայական։
Հարցնում եմ` մենա՞կ եք։ Ասում է` հա, բայց գյուղով ենք եկել։
Մնալու տեղ չունի, ոչ մեկին չունի։
Երբ կացարաններն եմ առաջարկում, խնդրում է սպասել` շենան մարդ կա, տեսնամ հինչ կասի։
Մոտենում է մեկ այլ հաշվառվող տղամարդու, խոսում են մեկ -երկու բառ, վերադառնում է։
_Կիրեցեք Դիլիջան:
Էդ պահին Դիլիջանում կացարան ունենալու մասին ինֆորմացիա չունենք, փորձում եմ ճշտել` մարդ ունե՞ն էնտեղ, տեղ ունե՞ն։
Հուզվում է տղամարդը`
_Ուր ուզում է լինի, մեր շենան մարդ լինի։
Չի ուզում գնալ մի տեղ, որտեղ գյուղացիներից չեն լինելու, ասում է` մենակ է, բա որ մեռնի, մեկը լինի, որ կթաղի իրեն։
Երբ հեռանում է, մոտենում եմ հարևանին, ում մոտեցել էր ընթացքում ու ով Դիլիջան էր գնում։ Հարցում եմ` ծանոթի տուն են գնու՞մ, ասում է` հա։ Տեղ կունենա՞ն պապիկի համար էլ, ամաչելով ասում է` հինգիդամ, կտեսնենք էլի։ Դե հո չենք թողնելու էստեղ, գյուղում շրջափակման մեջ է եղել, հազիվ գտել ենք, բերել մեր մեքենայով։
Պայմանավորվում ենք, որ տեղում կզանգեն մարզպետարան, հեռախոսահամար եմ փոխանցում։
Սպիտակամազ տղամարդու դուրս գալուց հետո սեղանիս հեռախոսի սիմ քարտն եմ տեսնում, որ անվճար տալիս են մուտքի մոտ, տանում եմ, որ վերադարձնեմ։
Երբ ասում եմ` մոռացել էիք, ասում է` պետք չէր, բալաս, ինձ ծելեֆոն չօնիմ։
Վերցրել է շփոթված, ինձ էլ տվել է համարը, որ գրանցեմ։
Վերադառնում եմ` փոխելու հեռախոսահամարը գյուղից տղամարդու համարով, ում հետ Դիլիջան է գնում։ Ով շենան դուրս գալուց հետո պապիկի միակ հարազատն է, ում հետ ուր էլ լինի, պատրաստ է գնալ, միայն թե գյուղից տարածքում մարդ լինի, միայն թե լրիվ մենակ չլինի մեռնելիս։

***
Մի քանի օր առաջ Հաշվառման կետ նոր խումբ է մտնում, իմ դիմաց նստած կինը լացում է, փորձում եմ հանգստացնել։
Կողքի սեղանին մի տղամարդ է մոտենում, աթոռը դժվարությամբ է գտնում, երերալով նստում է։ Կամավոր տղան հարցուփորձ է անում, հետո ներկայացնում է, թե ինչ ժամանակավոր կացարաններ են առաջարկվում պետության կողմից։
Տղամարդն ասում է` ինձ ժամանակավոր կացարան պետք չի։
Ու մինչ կամավոր տղան փորձում է համոզել, որ կգնան, կհանգստանան, մինչև... ես լսում եմ մի նախադասություն, որի հետ մինչև էսօր ապրել չեմ կարողանում։
_Պայթյունը որ եղավ, լսե՞լ ես, տղա ջան, տղես մահացել ա էնտեղ, դիակը բերել ենք մեզ հետ, բայց չգիտենք որտեղ թաղենք։ Ինձ ժամանակավոր կացարան պետք չի, երեխուս թաղելու հող ա պետք, բայց նենց տեղ, որ հետո կարողանանք երեխուս մոտիկ լինենք։
Ու գնում է` երերալով, աչքերի մեջի կարմիրը փոխանցելով մեզ։
Էս պատմությունը մնացել էր կոկորդիս, այլ գրառումներ չէի կարողանում անել, նաև ուզում էի խնայել ձեզ։ Բայց հիմա մտածում եմ, որ պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու, ինչ-որ բան ձեր պատկերացումով չանելու, որ իմանաք` ինչքան խոցելի են ու ինչքան զգայուն, ինչքան շատ զգույշ պետք է լինենք, ինչքան շատ սիրո կարիք ունեն։
Ու իմանաք, որ պատմությունները տարբեր են, հազարավոր նման ու հազարավոր էլ ավելի ցավալի պատմություններ կան։ Որևէ բան ենթադրելիս հիշեք իրեն։

***

12-րդ ժամն է, որ նույն դիրքով նստած եմ, հաշվառում ենք մեր հայրենակիցներին, փորձում հասկանալ հիմնական  կարիքները։
Մռայլ, արտաքինից մոտ 45 տարեկան տղամարդ է մոտենում։
Հարցնում եմ` որտեղի՞ց եք։ Ասում է Խաչմաչ։ Ասում եմ աշխարհի սիրուն գյուղերից մեկն է Խաչմաչը, բայց աշխարհում չգիտեն դրա մասին։ Տանջված ժպիտի պես մի բան է հայտնվում դեմքին,  երևի զարմանում է, որ գիտեմ իր գյուղը։
Հոգոց է հանում, սկսում խոսել սկզբում ցածրաձայն, հետո քիչ-քիչ շունչը տեղն է բերում` էս ամեն ինչը մենք արինք մեզ հետ։ Խոսում է ամեն ինչից։ 20-ի պատերազմում Տավուշի ԱԻՆ-ի տղերքից , որոնց հետ ընկերացել էր, ամսի 19-ից, պայթյունի ժամանակ հրաշքով փրկվելուց, շրջափակման ժամանակ զույգ երեխա ունենալուց ու մանկական կեր չգտնելուց, 2 անգամ ավել չգտնելուց։
Հինգ երեխա ունի։ Հողի հետ սևացած ձեռքեր։ Ես լսում եմ ու գիտեմ, որ ինձ հետ չի խոսում, ի՛նձ հետ չէր խոսում,  խոսում էր Հայաստանի հետ, առաջին մարդու հետ, ում տեսնում ա շրջափակումից, հարձակումից, պայթյունից, գաղթից հետո։
«16-ին, 20-ին, 10 օր առաջ... բոլոր պատերազմներին վազել ենք եղբայրներիս հետ մեր հողը պաշտպանելու, ես հիմա իմ ամենակարևոր հողը ` հորս գերեզմանը թողել եմ...»
Ես կարիքները գնահատում եմ մեր զրույցից մեկ ժամ անց` ընթացքում պարզելով, որ 31 տարեկան է տարիքից 15 տարի մեծ երևացող տղան, ով ինձ  ասում է` իմ կարիքը էս ա` ազգ տեռնանք, կորչելուվենք, քինանք։
Ես ի՛մ հիմնական կարիքներն եմ հասկանում հանկարծ` գրկել ու ասել կներեք, կներեք, որ ես նստած եմ ձեր դիմաց, ու հարցնում եմ` սնունդ, կեցարան... Ես հիմա պիտի Խաչմաչում լինեի, ու դուք ինձ թուռնավ հաց ուտելու կանչեիք, ու ասեիք` տունն էլ կա, տեղն էլ, մնացեք, ինչ կա քաղաք։
... Գնալիս ասում եմ` Հայաստանից չեք գնա, չէ՞։ Չի լսում.
_Հորս գերեզմանի հետևից պետք ա գնամ։
_Բերե՞ք։
_Չէ, էդքանը ոնց բերեմ։
_Ուրեմն մնում ա ազգ դառնանք։
_Հեշտ չի իննական։
Լավ ա իննականը հիմա վերաձևակերպվել ա` հեշտ չի իննական։ 

***
«Ուզեցի տունս վառեմ, սիրտս չտվեց, ամաններս լվացի, դասավորեցի, ոնց որ հյուր պիտի գար... Կարալյոկս լավ էր բռնել էս տարի։ Թուրքը կուտի։

Մի նամակ եմ գրել, գրել եմ` էս տանը մաքուր, արդար քրտինքով ապրող մարդիկ են ապրել, էս տունը մաքուր կպահեք։ Մեկ էլ խնդրել եմ, որ ծաղիկներս ջրեն»։
Երկրորդ անգամ է թողել տուն, առաջինը` Սումգայիթում։
«Երրորդ անգամ տուն թողնել չեմ ուզում։ Ոչ երիտասարդությանս ժամանակն ապրեցի, ոչ հիմա ապրեցի... Տուն սարքելով ծերացա»։
Գնալիս մի քիչ երերում է։ Հետո շտկում մեջքը։
Ձեռքին պինդ սեղմում է դեղին թղթի կտորը.կացարանի համար հեռախոսահամար է, ոչ իր տան, դեռևս ոչ իր երրորդ տան։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}