Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային Կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը դադարեցվել էր հունվարի 29-ին հարձակումից հետո։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Ադրբեջանցի պաշտոնյաների Իրան այցի պլանները համակարգման փուլում են, և ես դեռ չեմ կարող ձեզ հստակ ժամկետ ասել, սակայն, վստահեցնում եմ, որ մեր օրակարգում լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ ադրբեջանցիների դեսպանատան աշխատանքի վերսկսումը և Հարավային Կովկասում զարգացումները»,-մեջբերում է նրա խոսքերը Fars գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում զինյալ է ձերբակալվել, որը ծրագրում էր Թեհրանում դիվերսիա իրականացնել
- Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ