Թուրքիայում անձրևաջրերը ողողել են մետրոյի կայարանը
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին, գրում է Էրմենիհաբերը։
Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:
Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում