ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նաև հայտնում են, որ հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք:
Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում (հղում՝ https://workforall.am/ ) կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով:
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան