Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն, բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է. Հովհաննես Գալստյան
«Համոզված եմ, որ ամբողջ հայկական չեղած դիվանագիտական միտքը, կիսամեռ քաղաքական միտքը պետք է միավորվի և ծավալվի մի ուղղությամբ, որպեսզի արցախահայերը վերադառնան Արցախ՝ բայց անվտանգության կատարյալ երաշխիքներով»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
Նրա կարծիքով՝ հողը հանձնվում է, երբ մարդիկ այնտեղ չեն ապրում, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ արցախցիները վերադառնան իրենց բնօրրան:
Ռեժիսորն ասաց, որ առաջին հերթին Հայաստանում պետք է հոգան բռնագաղթած բոլոր արցախահայերի կարիքները, որ նրանք պետք է լինեն առաջինը, հայաստանցիները՝ երկրորդը:
«Եթե չենք ուզում դառնալ գաղթական, ապա այս իշխանություններին պետք է հեռացնել, միանշանակ: Սա եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է, գենը կտրելու գործընթաց՝ արդեն հինգ տարի»,-հայտարարեց Հովհաննես Գալստյանը:
Ռեժիսորն ասաց, որ այդ գենոցիդը արվեց աստիճանաբար՝ թշնամանք սերմանելով, ֆեյքերի միջոցով դժբախտացած հայրենակիցների վրա ծիծաղելով, արդյունքում՝ երկիրը մտավ մի շրջափուլ, որը ողբերգական էր:
«Մենք հին ազգ ենք, բազմաթիվ ողբերգական շրջափուլերի միջով ենք անցել ու վերականգնվել ենք, բայց ամեն անգամ մեր մսից մի մաս պոկել տարել կերել են, հիմա էլ մի մաս մեր մսից ծամեցին և միակ ելքն այն կասեցնելու՝ երախը պատռելն է, քեզ կծող բերանի մեջ կրակելն է»,-ասաց Գալստյանը և վստահություն հայտնեց, որ Արցախում ադրբեջանցիների տապալած խաչն էլ կվերականգնվի, հողն էլ հայկական կմնա:
Հարակից հրապարակումներ`
- 100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
- Հայաստանը Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել Ղարաբաղից բռնագաղթածներին ընդունելու համար
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան