ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնացել է 50-ից 1000 էթնիկ հայ.Դյուժարիկ
Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնացել է 50-ից 1000 էթնիկ հայ»,-ասել է նա։
Դյուժարիկը հավելել է, որ տարածաշրջան կատարած մեկօրյա այցի ժամանակ, որի ընթացքում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել, ներառյալ դպրոցները, հիվանդանոցները, թեև բոլոր խանութները փակ են։
«Նրանք չեն լսել վերջին զինադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության մասին որևէ հաղորդում: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,-ավելացրեց նա:
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է իր այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
- 100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
- Բռնագաղթ Արցախից. Լուսանկարներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան