Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում․ Շարմազանով
ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում։
Ոչ Նիկոլը, ոչ ՔՊ-ն, ոչ էլ Նիկոլի փաստացի հաճախորդ «կուսակցությունների» արեւմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց ու ադրբեջանապաշտպան քայլերը։
Փոխարենը սրանք մեղադրանքի տարափ են թափում ՌԴ-ի վրա։
Հիմա հարց սրանց.
Ո՞վ է կազմակերպել եւ իրականացնրել Հայոց ցեղասպանությունը։
Ո՞վ է 44-օրյա պատերազմում բացահայտ սատարել Ալիեւի հանցագործությանը։
Ո՞վ է բայրաքթարներով սպանել հազարավոր հայերի։
Ո՞վ է Ադրբեջանի հետ կնքել Շուշիի հռչակագիրը։
Ո՞վ է մինչև վերջ սատարել Ալիեւի Արցախը հայաթափելու սեւ գործին։
Ո՞վ է արդարացրել ՀՀ ինքնիշխան տարածքի 160 քառ.կմ տարածքի օկուպացումն Ադրբեջանի կողմից։
Ակնհայտ է՝ Թուրքիան։
Բա ինչու՞ դրանից չեք խոսում, այ թուրքի կամակատարներ։
Որովհետև կարոտե՞լ եք թուրքերին։
Ո՞վ եք դուք, արա…չնայած դուք ի՞նչ արա:
Ես ձեր մարդ ու հայ ասողի…»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները