Ադրբեջանական մամուլը հիմա էլ հայտնում է Արայիկ Հարությունյանին գերեվարելու մասին
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես գերեվարվել է։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից, որը հղում է անում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Այժմ նրան տեղափոխում են Բաքու։ Մոտակա ժամերին դատարանը նրա վերաբերյալ որոշում կկայացնի»,- հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հարակից հրապարակումներ`
- Ադբրբեջանական ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին